ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Աղոթարան

Աղոթարան
12.07.2026 | 00:05

Առաջնորդիր մեզ, Տե՛ր Աստված մեր,
Եվ սովորեցրու մեզ արդարությամբ գնալ Քո ճանապարհներով, պահիր մեր կյանքը խաղաղության մեջ և մեր ընթացքը Քո կամքի համաձայն։
Քո ծառաների հոգևոր և մարմնավոր կյանքի ընթացքը Քո անարատ ճանապարհով հասցրու հավիտենական կյանքի Քո Միածնի շնորհներով, որ մեզ համար եղավ կյանքի առաջնորդ և փրկության հույս։
Որի հետ Օրհնյալ ես Հայր ամենակալ, Քո կենդանարար և ազատիչ Սուրբ Հոգով այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից:
Ամեն:
Դիտվել է՝ 3063

Մեկնաբանություններ